Марс Медиа1.55 млн
Опубликовано 26 июля 2017, 11:43
Կինոնկարը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7 –ին կատարված իրադարձությունների մասին, երբ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժն ընդգրկել էր հանրապետության տարածքի գրեթե կեսը: Ավերակների վերածվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները և էլի 300 բնակավայր, զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, իսկ կես միլիոնից ավելի մարդ մնաց անօթևան:
Բնական արհավիրքի իրադարձությունների ֆոնին ծավալվում է երկու հերոսների՝ 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Ճակատագրի հեգնանքով նրանք հանդիպում են, բայց… ոչ առաջին անգամ: Շատ տարիներ առաջ Բերեժնոյի մեղքով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են Ռոբերտի ծնողները: Կոնստանտինը մի քանի տարի անց է կացրել բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին ապաստանել են ազգականները: Հանգամանքների բերումով Բերեժնոյը տուն է վերադառնում հենց ահավոր երկրաշարժի օրը. նրան սպասում են կինը, դուստրը, որդին... և Ռոբերտը, ով այդպես էլ չի ներել Կոնստանտինին ծնողների մահվան համար: Ճակատագրի բերումով հերոսները հայտնվում են միևնույն փրկարարական ջոկատում, սակայն անմիջապես չեն ճանաչում միմյանց

Свежие видео